Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Համաճարակաբան. Ամռանը...

Համաճարակաբան. Ամռանը...

«Ամռանը ամենօրյա սննդակարգից պակասեցրեք միսը, խմորեղենը, կաթնամթերքը, բայց օրական պարտադիր 1-1.5 լիտր ջուր խմեք»: «Դուք բոլորդ նորմալ սնվում եք չէ՞, որևիցե մեկդ թունավորվո՞ւմ է, այս հարցը գուցե պետք չի այդքան սրել, ի վերջո բոլորն էլ գիտեն ինչպես սնվեն»

 

«Ամռանը ինչպե՞ս սնվել» թեմայով նախատեսված ասուլիսն այսպես սկսեց «Նորք» հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ հավելելով, որ կարիք չկա այս հարցն այդքան բարձրացնել:

Նրա խոսքերով՝ բնական է, որ ամռան շոգին չի կարելի սնվել այն սննդակարգով, որը ձմռանն ենք օգտագործում: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է «չալաղաջներին, յուղոտ կերակուրներին»: Ըստ Ա.Ասոյանի՝ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են լինում, ուստի ամռանը սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ամենօրյա սննդակարգից պակասեցնել մսեղենը, խմորեղենը, կաթնամթերքը, խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել մածուն, պանիր, իսկ թթվասերից, կաթից հարկավոր է ժամանակ առ ժամանակ հրաժարվել: Բացի այդ, խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ: Գլխավոր համաճարակաբանը նշեց նաև, որ շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը աղերի և հեղուկի պակաս է զգում, հետևաբար խորհուրդ է տրվում օրական պարտադիր 1-1.5 լիտր ջուր խմել:

Ա.Ասոյանը նշեց, որ սովորաբար թունավորումները առաջանում են այն սննդամթերքից, որը ճիշտ չի պահպանվել: Գլխավոր համաճարակաբանը բնակչությանը խորհուրդ է տալիս չգնել փողոցում վաճառվող սննդամթերք, հատկապես զգույշ լինել արագ փչացող սննդամթերքից: «Ցանկացած սննդամթերք, որը սառնարանային պայմաններում չի պահպանվել, բնականաբար, մեր օրգանիզմի համար վտանգավոր է: Ամռան շոգին չի կարելի օգտվել արևի ճառագայթների տակ գտնվող սնունդից: Զարմանում եմ, որ մեր քաղաքացիները օգտվում են այդ սնունդից, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խանութից գնում են սննդամթերք այն վաճառողի ձեռքից, ով նույն ձեռքով դրամ է վերցնում և նույն ձեռքով էլ սնունդ մատուցում»,- ասաց նա: Հարցին, իսկ ինչ պետք է անել, Ա.Ասոյանը նշեց, որ դրա դեմ պետք է ըմբոստանալ: «Վաճառողներից պահանջեք, որ տոպրակները բացելիս ոչ թե մատը թրջեն բերանում, այլև խոնավեցնող սպունգի միջոցով այդ գործողությունն իրականացնեն»,- նշեց գլխավոր համաճարակաբանը:

Ա.Ասոյանը հայտարարեց նաև, որ այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորման դեպքեր չունեն: Սա նշանակում է, որ վերահսկողությունը նախորդ տարիների համեմատաբար բարձր է:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ